
ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 3–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։
Նախագծին կող քվեարկեց 59, դեմ 26, ձեռնպահ – 1 պատգամավոր։
Նշենք, որ ըստ այդ նախագծի, ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի.
3,000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում
10,000 դրամ -չվճարելով օգտվելու դեպքում
15,000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։