Ազգային ժողովը Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին քվեարկել է 67 պատգամավոր։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները: