Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Կարեն Առուստամյանին։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածությունը։
Ընտրվելուց հետո Կարեն Առուստամյանն Ազգային ժողովում երդվել է։



