ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Արթուր Ս...

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր 107-ից, և բոլորը կողմ են քվեարկել միջնորդությանը։