Ազգային ժողովն, այսօր՝ մարտի 25-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 21 հարց:
Օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծը (այն կքննարկվի մարտի 25-ին՝ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում):
- «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը (կսկսվի մարտի 26-ին՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում)
- ԱԺ պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին (հարցի քննարկումը կսկսվի ԵՄ անդամակցության վերաբերյալ նախագծի քննարկման ավարտից հետո),
- ԱԺ պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին.
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը,
- Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:



