ՀՀ ԱԺ հանձնաժողովը մերժեց «քաղբանտարկյալների» վերաբերյալ ընդդիմության նախագիծը:
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, որտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների որևէ թեմա:



