Մեզ հայտնի է դարձել, որ մութ ամպեր են կուտակվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ Վահան Նարիբեկյանի գլխին։
Մեր տեղեկություններով վերջին օրերին իշխանական թևին և այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնի է դարձել, որ Ազգային Ժողովին կցված մեքենաների պետական համարանիշները ԱԺ աշխատակազմի ղեկավարը տրամադրել է իր ազգականներին ու մտերիմներին։ Բնականաբար այս քայլով Նարիբեկյանը չարաշահել է իր իսկ աշխատանքային լիազորությունները։ Ավելին՝ ինչպես պնդում է մեր աղբյուրը, Վահան Նարիբեկյանը այդ նույն պետական համարանիշերով մեքենաներով այցելել է կասկածելի հաստատություններ։ Ի դեպ, այս ամենի մասին հայտնի է դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կտրուկ հրահանգել է րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին։
Մեր աղբյուրի պնդմամբ Փաշինյանը հանձնարարել է նաև քննության առնել Վահան Նարիբեկյանի գործունեությունը ու ջրի երես հանել նրա հետ կապված բոլոր կոռուպցիոն դրսևորումները։
Հիշենցնեք՝ դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ Վահան Նարիբեկյանին նկատողություն տալու որոշում էր կայացրել աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Քանզի ԱԺ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ասուլիսի ժամանակ տեխնիկական խնդիրներ էին գրանցվել և թարգմանությունը պատշաճ չէր իրականացվել, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարն այդ ընթացքում գտնվում էր պաշտոնյաների համար նախատեսված հարթակում։



