ԱԺ 6 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Ֆրանսիա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ազգային ժողովի 6 պատգամավորներ՝ Վլադիմիր վարդանյանի գլխավորությամբ, կգործուղվեն Ֆրանսիա։

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում  եմ.

  1. Աշխատանքային այցով 2025 թվականի հուլիսի 5-6-ը Դորդոնյ եւ հուլիսի 7-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն խաչատրյանին, Տարոն Մարգարյանին,  Արթուր Խաչատրյանին եւ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանին (2025 թվականի հուլիսի 5-8-ը):
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Է. Բադոյանի՝ Երեւան-Դորդոնյ), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Է. Բադոյանի՝ 4 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։