Ազգը պետք է ոտքի կանգնի՝ բոլոր խնդիրները լուծ...

«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի էդ գործունեության մեջ, նույնիսկ մեր համար է դժվար էդ գործողություններից դուրս գալ, մտնել ամեն անգամ։ Մեր ոլորտն առանձնանում է մյուս ոլորտներից։ Ոսկու առևտուրը ոչ մի առևտրի հետ կապ չունի»,- լրագրողներին ասաց կառավարության մոտ ակցիա իրականացնող Ոսկու շուկայի աշխատողներից մեկը։

Նա նշեց, որ ընդհանրապես, պետք է ազգը ոտքի կանգնի ու խոսի բոլոր խնդիրների մասին. «Օրինակ, տրանսպորտի թղթերից, որոնք  4 օրում դառնում է թթված մայոնզ, ինչի՞ համար։
Չենք աշխատի, ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար»։

Նշենք, որ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում են, որ եկել են իրենց մտահոգությունները հայտնելու կառավարությանը, քանի որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում։