
Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Նիստի ընթացքում Ազգային ժողովը կլսի Քննչական կոմիտեի, Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաղորդումները։ Խորհրդարանը կքննարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույցը և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կատարած աշխատանքի տարեկան հաշվետվությունը։
Նիստի ընթացքում քննարկման կդրվեն նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, այդ թվում՝ կրթության ոլորտի վերահսկողության և բարեփոխումների վերաբերյալ օրինագծեր, քաղաքացիական օրենսգրքում և հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ, աշխատանքային օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ, էներգետիկայի, ջրային ռեսուրսների և էկոպարեկային ծառայության ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: