Ազգային ժողովը սահմանին նոր էսկալացիայի պատճա...

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 11-ին, սահմանին նոր էսկալացիայի պատճառով չեղյալ է հայտարարել արտահերթ նիստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հայկական կողմից կան զոհեր եւ վիրավորներ։