Ազգային ժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և կից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հարցը մանրամասն քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը քննարկման է ներկայացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Քննարկվող հարցերի առնչությամբ գրավոր առաջարկներ չեն եղել:

Պետական-իրավական ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները վերոնշյալ հարցերի վերաբերյալ դրական եզրակացություն են տվել: