Ազգային ժողովում այսօր քվեարկությունների օր էր, և քվեարկության դրվեցին նախորդ օրերին քննարկված նախագծերը։ Բոլոր այս նախագծերը, չնայած քննարկումների ընթացքում եղած տարակարծություններին, ընդունվեցին միաձայն։ Որևէ դեմ կամ ձեռնպահ ձայն այսօր չգրանցվեց։
Ընդունված հարցերը սրանք էին․
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը – 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը – 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին – 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին – 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին – 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին – 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթ – 118 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
- «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ – 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։



