Ազգային ժողովի նիստին մասնակցում էին նաեւ «Պա...

Հրապարակ-ը գրում է․

«Այսօր Ազգային ժողովի նիստին, երբ քվերարկվում էր նախորդ օրվա նախագծերը, մասնակցում էին նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։ Չնայած, որ ընդդիմադիրները հայտարարել են ԱԺ նիստերը բոյկոտելու մասին, երեկ էլ չեն մասնակցել նախագծերի քննարկմանը, սակայն այսօր մասնակցեցին քվարկությանը։


Թերեւս փորձում են փրկել պատգամավորական մանդատները, քանի որ պատգամավորին մանդատից զրկում են քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով։ «Հայաստան» դաշինքը, որը երեկ ժամանել էր խորհրդարան եւ հայտարարությունների ժամին մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ, այսօր շարունակեցին բոյկոտը»։