Ազգային գվարդիայի օգտագործման մասով մոտեցումն...

Հույս ունեմ, որ արդյունքում դուք չեք գա այն եզրակացության, որ Ազգային գվարդիան պետք է օգտագործվի միայն երկրի ներսում ծառայություն իրականացնելու համար, մանավանդ հաշվի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծը 44-օրյա պատերազմից հետո էապես ընդլայնվել է։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց  կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին։

Վերջինը նշեց, որ Ազգային գվարդիայի օգտագործման մասով մոտեցումները տարբեր կլինեն։