
Ազգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են եղել, համաձայն որոնց՝ ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար։
«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով»,-հայտնել են ՔԿ-ից