Ազգաին Հերոսի իրավաբանը ներգրավված է կասկածել...

Մամուլը բազմիցս անդրադարձել է Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանի բիզնես ծրագրին, որը նախատեսված է իրականացնել Դալմայի այգիներում: Տեր-Տաճատյանը ՀՀ Ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանին պատկանող Կոնվերս Բանկի խորհրդի նախագահն է, և նրա գլխավոր իրավաբանը: Դեռևս 2019-ին, հեղափոխական իշխանությանը համակրելու արդյունքում կառավորության որոշմամբ նրան օտարվեց Դալմայի այգիներից 2,5 հեկտար տարածք, որի վրա նախատեսված է «Դալան տեխնոլոգիական կենտրոն» անվանումով շինություն: Հատկանշական է որ մինչ վերջերս քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը չէր տալիս շինարարության համաձայնություն, և միայն Տիգրան Ավինյանի քաղաքապետարան տեղափոխվելուց հետո Տեր-Տաճատյանի բիզնես նախագիծը շարժվեց մեռյալ կետից:

 Նախագծի իրականացման պարագայում հատվելու է առնվազն 100 ծառ, Դալմայի այգիները` Երևանի կանաչ տրածությունները, հերթական անգամ կրճատվելու են: Իսկ թե ովքեր են այս նախագծի իրական շահառուները, և ինչ  տնտեսական փոխկապակցվածություններ կան «բիզնես նախագածի» հիմքում, ցույց կտա լրագրողական հետաքննությունը: