«Ազգ-նահատակ» բանաձևը Փաշինյանի պաշտոնավարման...

Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա արձանագրում է՝ այն, ինչ նա թողել է Հայաստանից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ իշխանության ղեկին կանգնած անձը ԱԺ բարձր ամբիոնից, կարծես ամփոփում էր  իր պաշտոնավարման ժամանակահատվածը՝ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներով,  2021, 2022, 2023 թվականների Հայաստանի դեմ իրականացված  ագրեսիայի ծանր հետևանքներով, Արցախի հանձնմամբ ու ադրբեջանացմամբ։

«Բնականաբար, այս  պայմաններում Փաշինյանի  ձևակերպած այդ մոտեցումներից մեկ եզրահանգում կարելի է անել՝ այս կառավարությունը տապալել է մեր քաղաքացիների, երկրի, առաջին հերթին անվտանգության, պաշտապանության մասով ստանձնած պարտավարությունները, մեր ժողովուրդը փորձում է վերածել ազգ-նահատակի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, անկախ այն հանգամանքից, որ իշխանության ղեկին շարունակում է մնալ ՔՊ կուսակցությունը, Հայաստանում դեռևս կան մարդիկ, հասարակությունն ակտիվորեն պայքարում է անկումը կասցենելու՝ Հայաստանի պետականությանը հասցված հարվածներին որևէ ձևով դիմադրելու համար։

«Իշխանությունն այս ամենի մասին կարծես խոսում է  որոշակի հպարտությամբ՝ դա ներկայացնելով ոչ թե ծանր հետևանք, այլ իր կառավարման փայլուն  արդյունք, ռազմավարական հաղթանակ և այլն, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանության նպատակը ոչ թե մեր քաղաքացիների, սահմանների անձեռնմխելիության, մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանումն ու պաշտպանությունն է, այլ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումը, որն ունեցել է  իր ծանր հետևանքները»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: