
Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնոկատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներ Ռուդիգեր Զանդերին, Նիկոլաս Կաստելլին և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանին:
Հանդիպմանը մասնակցել էն նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը և տեխնիկական բաժնի պետ Աղասի Ղուկասյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը առավել անվտանգ, հարմարավետ դարձնելու, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու իրականացմանը։
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ Նա նշել է ,որ չնայած իրականացրած մեծ ծավալի աշխատանքներին, մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ։
ԱԶԲ-ի ներկայացուցիչները այցելել են մետրոպոլիտենի կարգավարական կենտրոն, շրջել են ԴԵՊՈ-յի տարածքում՝ ծանոթացել գործող ենթակառուցվածքներին, ուսումնասիրել կատարվելիք աշխատանքների ծավալը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը հույս են հայտնել, որ սկիզբ կդրվի արդյունավետ համագործակցության համար: