«Ազատություն-250»․ Հայաստանում մեկնարկել է ԱՄ...

ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում, որոնք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։

Ինչպես տեղեկացնում է դեսպանության տարածած հաղորդագրությունը, Սպիտակ տան կողմից պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։  ԱԲ նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը և պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։

ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Էնդրյու Ջոնսոնը պաշտոնապես բացել է ցուցադրությունը՝ ողջունելով առաջին այցելուներին՝ անգլերենի ուսուցման ACCESS ծրագրի շրջանավարտներին և Երևանի պետական համալսարանի ամերիկագիտության ծրագրի ուսանողներին, որոնք համակ ուշադրությամբ դիտարկել են ֆիզիկապես առկա ցուցանմուշները և վիրտուալ ցուցադրությունները, որոնք ներկայացնում էին հիմնադիր հայրերին, անկախության շարժման կին գործիչներին և խոշոր պատմական իրադարձությունները։

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր «Ամերիկյան անկյուններում»։ Դեսպանությունում «Հիմնադիրների թանգարանի» անդրանիկ ցուցադրությանը կհաջորդեն «Ամերիկյան անկյուններ» այցերը, և ամբողջ Հայաստանում մարդիկ  հնարավորություն կունենան ավելին իմանալ Միացյալ Նահանգների ակունքների և ժամանակի փորձությունն անցած այնպիսի արժեքների  մասին, ինչպիսիք են՝ առաջնորդումը, քաղաքացիական մասնակցությունը և ազատությունը։

«Հիմնադիրների թանգարան» ցուցադրության երթուղին

մարտ –  Երևանի «Ամերիկան անկյուն» (Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ք․ Երևան, Նալբանդյան փող․ 4/1)

ապրիլ – Չարենցավանի «Ամերիկան անկյուն» (Չարենցավանի քաղաքային գրադարան, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 19 շենք)

մայիս – Գյումրու «Ամերիկան անկյուն» (Շիրակի մարզային գրադարան, ք․ Գյումրի, Աճեմյան փող․ 2/1)

հունիս – Վանաձորի «Ամերիկան անկյուն» (Լոռու մարզային գրադարան, ք․ Վանաձոր, Վարդանանց փող․ 25)

հուլիս – Կապանի «Ամերիկան անկյուն» (Սյունիքի մարզային գրադարան, ք․ Կապան, Շահումյան փող․ 6)։