Ազատում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայող...

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 

Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել։