Ազատ լինել նշանակում է ազատ լինել Աստծո ընկալ...

Ազատ լինել նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ: Այս մասին Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հայտարարել է վարչապետ  Փաշինյանը։

«Ո՞ր կրոնի միջոցով հավատալ Աստծուն, դա անձնական որոշման հարց է, իմ կարծիքով ժողովրդավարությունը կրոնական ազատության մասին է, քանի որ ազատ լինել նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ։ Բայց ազատ լինել նշանակում է նաև հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղության։ ՀՀ-ում գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և բնական է, քանի որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է։

Հայաստանում կան նաև մի շարք այլ կազմակերպություններ, որոնք քրիստոնեության հիմքով են և գործում են ազատ։ Կրոնական ազատությունը մեր երկրում ժողովրդավարության կարևոր մասն է»,- ասել է նա։