Այժմ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին, հայտնում է լրագրող Նիկ Շիֆրինը։

Նամակում նշվում է.

«Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է ինձ չշնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ավելի քան 8 պատերազմ դադարեցնելու համար, ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին․ ճիշտ է այն միշտ կգերակայի, բայց այժմ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ ԱՄՆ-ի համար:

Դանիան չի կարող պաշտպանել այս հողը Ռուսաստանից կամ Չինաստանից։

Չկան ոչ մի գրավոր փաստաթղթեր, կա միայն այն, որ հարյուրավոր տարիներ առաջ այնտեղ նավակ է ափ իջել: ՆԱՏՕ-ի հիմնադրման պահից ի վեր՝ ես ավելին եմ արել նրա համար, քան որևէ մեկը և հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի ԱՄՆ-ի համար: Աշխարհն անվտանգ չի լինի, եթե մենք լիակատար և տոտալ վերահսկողություն չունենանք Գրենլանդիայի նկատմամբ»։