Այժմ էլ դպրոցահասակ զարթոնքցիների կրքերը չեն...

Այսօր Զարթոնք  համայնքի  արդեն նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը  կողմնակիցների հետ  բողոքի ակցիա էր  իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի  դիմաց ՝ պահանջելով  ազատ   արձակել  Պարույր  Սարգսյանի թոռանը՝ Նարեկ  Մելքոնյանին, ով ձերբակալված է  Զարթոնք  գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով  ուղեկցված  միջադեպի  գործով:

Բողոքի ակցիային ներկա էին նաև բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են, որ աշակերտները ներկ են եղել բողոքի ակցիային.«Մենք կապի մեջ ենք դպրոցի տնօրենի՝ Հոռոմսիմ Սարգսյանի հետ (ով, ի դեպ, արդեն նախկին համյնքապետ Պարույր Սարգսյանի քույրն է. խմբ), հորդորել ենք, որ երեխաներին զերծ պահեն այս իրադարձություններից: Մնացածը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ: Փոխմարզպետն էլ զրուցել է երեխաների և ծնողների հետ: Այո, այսօր դասապրոցեսը, այսպես ասած, տապալվել է, բայց վաղվանից շատ խիստ հսկողության տակ դասապրոցեսը վերականգնվելու է»: