Այստեղ բիտումի խնդիրը չէ, այլ շինարարի մոտեցմ...

Մենք առհասարակ բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով առանց բիտում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու դեպքերին:

«Օրինակ՝ այսօր երեկոյան, մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցների կողմից պարզվել է, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին, ու պետք է ստանան այն փոսալցումը, որը նախատեսված է թե մեր ընթացակարգերով, թե ավագանու որոշմամբ, այստեղ բիտումի խնդիրը չէ, այլ շինարարի մոտեցման»,- նշել է նա:

Նշենք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են անորակ՝ հողի վրա առանց բիտումի ու փոշեզրկման ասֆալտ լցնելով: