
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իսկապես, ի՞նչ կարելի էր անել, եթե դու դժբախտ պատահարի արդյունքում հղի կնոջ ես վրաերթի ենթարկել, ունես մարդկային զգացողություններ ու տարված չես միայն իշխանությունը պահելու մոլոցքով։
Նախ կարելի էր կանգնել, պարզապես կանգնել, ոչ թե նույն հիստերիկ ազդանշաններով ու խելագար արագությամբ շարունակել երթևեկությունը։
Երկրորդ. արարողակարգը սահմանում է, որ շարասյան կազմում առկա է նաև բժիշկ։ Այդ բժիշկը կարող էր առաջին բուժօգնություն ցույց տալ վրաերթի ենթարկված կնոջը։
Երրորդ. վրաերթի ենթարկված կնոջը քո իսկ շարասյան մեքենաներից մեկով հրատապ կարելի էր տեղափոխել հիվանդանոց։
Չորրոդ. կարելի էր նաև չվերացնել փաստական ապացույցները՝ շարասյան ներքին հաղորդակցության ձայնագրությունները։ Ու ամեն կերպ նպաստել արդար քննություն անցկացմանը։
Հինգերորդ. այսպիսի որևէ ողբերգական դեպքից հետո կարելի էր ու պետք էր պարզապես հրաժարական տալ։
Բայց այս ամենն, իհարկե, եթե դու Նիկոլ Փաշինյանը չես»։