Այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց, որ սա առաջին բյուջետային գործընթացն է, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան տարանցման սահմանափակումների վերացումը պատմական իրադարձություն է․ «Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները»։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ՝ Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։

«Սա այս պահին միակ տարբերակն է, որը հենց այսօր կարող ենք իրագործել։ Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ էլ մենք ենք վերացնում սահմանափակումները»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի գնահատմամբ՝ 2026 թվականը վճռորոշ է լինելու տարածաշրջանային խաղաղության համար։