Այսօրվա իրականությունը Փաշինյանի ոչ այդքան եր...

Դա իր ոչ այդքան երջանիկ մանկության իղձերից է։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի և այլ ընդդիմադիր գործիչների տներում խուզարկությանը վերաբերող հարցին։

«2018 թվականի սեպտեմբերից ես կրկնում եմ Հայաստանը արդեն զավթված է մեր թշնամի պետությունների և կենտրոնների կողմից։ Պարզապես այն զավթված է ներսից։ Տասնյակ տարիներ շարունակ հավաքագրելով և ճանաչելով մեր ազգային որոշ դիմագծեր հասկացել են՝ դրսից զավթելը հնարավոր չէ, և դրա համար զավթել են ներսից։ 2018 թվականից Հայաստանը զավթված է և այսպես կոչված օրվա իշխանությունը դա Հայաստանի իշխանությունը չէ, այն առումով, որ այն չի էլ հավակնում պաշտպանել ազգային շահերը կամ պետության անվտանգությունը։ Դատելով արդյունքներից, ներկա իշխանության եկած թիմը սպասարկում է թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։