Ես 30 տարի ես ծառայել եմ սահմանին և լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր և սպա՝ ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքի տակ եղած հայկական Արցախի հողից, Մռավի ու Օմարի ձյան ցրտից։ Ես լավ գիտեմ թշնամու ուժեղ և թույլ կողմերը, և այդ գիտակցությամբ ես հասկանում եմ, որ մեզ պետք է հակառակորդին ճանաչող և համապատասխանաբար գործող բանակ։ Այս մասին այսօր ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանության ծրագիրը՝ ասել է անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։
«Ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե մեդալներից, այլ կամքից։ Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում, մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են տեսնել մեզ բաժանված, թույլ, խոնարհված։ Արտաքին և ներքին սառնալիքները դեռ չեն նահանջել, ո՞վ է մեր թիվ մեկ թշնամին, ոչ թե հարևանը, այլ մեր պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով, մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները.
1. Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու և սահմանների անխուլցելիությունը ապահովելու համար: Սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում:
2. Ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ, սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
3. Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային և տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
4. Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերական նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնելու մեր կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում, ու բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։
5. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված, սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը, հակաօդային պաշտպանության համակարգերի, որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, ռեբ համակարգեր, խափանման մեթոդների կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։
6. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը, հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես, գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելուն։ Եղնիկների բանակը առյուծի գլխավորությամբ կռվում է առյուծի նման, իսկ առյուծների բանակը եղնիկի գլխավորությամբ փախչում է եղնիկի նման»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



