«Այսօր վերջին օրն է, որ նախագահը կարող է դիմե...

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք նախաձեռնել ենք պահանջի ներկայացում Հանրապետության նախագահին: Նախաձեռնել ենք հետեւյալ անձանցով՝ Ռոման Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան եւ Արա Զոհրաբյան: Մեզ նաեւ միացել են մեր հայրենակիցները, որոնք այստեղ միանում են պահանջին:

Մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է եւ ինքն է հետեւում Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ եթե նա տեսնում է Սահմանադրության խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»,-ժասաց նա:

Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը հետ էր վերադարձրել ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը՝ նշելով, որ այդ առերեւույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին, նաեւ նշել էր, որ ԳՇ պետին ազատելը կարող է հանգեցնել այդ կարեւոր կառույցի բնականոն գործունեության խաթարմանը:

«Վարչապետը չէր ընդունել նախագահի առարկությունը եւ նորից էր ուղարկել միջնորդությունը: Նախագահը այս դեպքում կարող է ստորագրել հրամանագիրը կամ կարող է դիմել ՍԴ, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը:Նախագահն արդեն հայտարարել է, որ չի ստորագրլու հրամանագիրըԲայց նրա կեցվածքից երեւում է, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ: Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ: Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը»,-ասաց ՓՊ նախագահը: