Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվակ...

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր Հայաստանյաց բոլոր թեմերի քահանայից հավաքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Տարիներ շարունակ այդ հավաքը ղեկավարում է  Միքայել Սրբազանը: ժամը 11:00-ին պիտի ժողովը ունենայինք, մինչև, որ իմացանք, որ այդպիսի գործողություններ են տեղի ունենալու: Մենք՝ որևէ մեկս, չենք ընդունում այդ գործողություների իրավականությունը ու հատկապես՝ ձևը: 

Միքայել Սրբազանն ազնվորեն իր ազնվական որոշումն արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախ և առաջ հանցագործ չէ և ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործություները: Այդ պարագայում ուրիշ գործողություններ կլինեն:

Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի, եկեղեցու և պետականության առաջամարտիկներ:

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին»,-ասել է Սրբազանը: