Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Ինստագրամի իր էջում անդրադարձել է հայ ժողովրդի նկատմամբ հերթական, իր խոսքերով, «դավադրությանը», մասնավորապես գրել է.
«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհայտնեն այդ մասին։
Հայաստանը փոքրիկ երկիր է՝ զուրկ նավթից կամ գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետական պետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների գործողության ընթացքում, որը դեռևս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է այն Երկրի երեսից ջնջելու դավադրությունը։
Ընդամենը երկու օր առաջ հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու հարձակման նպատակով: Երեք անողոք բռնապետությունների անսուրբ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:
Խնդրում եմ ԿԱՐԴԱՑԵՔ System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս վահանակը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ հայազգի երգիչ, հանճարեղ Սերժ Թանկյանի հետ։ Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակը. խնդրում եմ, նորից հրապարակե՛ք՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ձևացնելու, թե հայը ագրեսոր է, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկարինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»:



