Այսօր երեկոյան ՀՀ որոշ շրջաններում սպասվում է...

Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: 

Վարորդներին կոչ են անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։