Այսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչի...

Այսօր Չինաստանում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: Նրանք, մասնավորապես, քննարկելու են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Թեհրանի միջուկային ծրագիրը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։ 

Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

«Օրակարգում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ խորհրդակցությունների շարունակությունն է», - ասել է Բաղաին։