«Այս ամիսներին մեզ պարբերաբար ասում, հիշեցնում են, թե հիմա ազատության մեջ եք, գնացեք 800 հեկտարը հետ վերցրեք։ Քանի որ հիշում են 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո մենք նախաձեռնել էինք կամավորականների հավաքագրում և մոտ 1000 հոգի արդեն հավաքագրվել էր։ Պաշտպանության նախարարության հետ գործակցաբար հայտ էինք ներկայացրել, որպեսզի փորձ ունեցող մարդկանցով այդ խնդիրը լուծենք։ Սակայն բոլորդ տեսաք ինչ կատարվեց. առաջնահերթորեն ինձ ձերբակալեցին, հետո շարունակությունը բոլորիդ պարզ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նշեց, որ այդ առաջարկությունը որն արել էին, այդ օրերին հնարավոր էր իրականցնել. հավաքվել և 800 հա կորցրած տարածքները հետ բերել, սակայն այսօր բոլորովին այլ իրավիճակ է։



