Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեց...

«Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։

Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։
Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»,-գրել է նա: