Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ընտրական գործընթացին, այդ թվում քարոզարշավին խոչընդոտելու, քարոզարշավին համար նշեց, որ այս ընտրությունները չեն թոթափելու լարվածությունը, որովհետեւ ընտրությունների ժամանակ ավելի են պրկվելու նյարդերը:
Պատգամավորը նկատեց, որ այս փոփոխություններով հստակ չէ, թե որն է քարոզչության խոչընդոտում համարվելու. «Կարող է դու հոգոց հանես, դա համարվի խոչնդոտում: Խոչընդոտելու եղանակը նկարագրված չէ օրենքում, ինչը հարցեր է առաջացնում: Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով»:
Թագուհի Թովմասյանը կանխատեսեց, որ այս օրենքը մնալու է թաթի վրա, որովհետեւ այս գործերը չեն կարող իրավական հիմնավորվածությամբ առաջ գնալ, չկան հստակ ձեւակերպումներ. «Սա ուղղակի լինելու է մահակ անցանկալի մարդկանց հարցերը լուծելու, տվյալ պահին չեզոքացնելու համար: Իրենց պետք չէ երկարաժամկետ մեկուսացնել»:



