Այս վիժվածքները մինչև հիմա թաքցնում են մեր տղ...

Հայաստանի ու Արցախի վերքերը չեն լավանալու և սպիանալու այնքան ժամանակ, որքան այդ վիժվածքը իշխանության է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանը և իր թրքաբարո ոհմահը թաքցրել են և առ այսօր շարունակում են թաքցնել զոհվածների իրական թիվը, նրանց մարմիններն ու մասունքները: Երբ ես զորակոչվեցի պատերազմի ժամանակ, իսկ ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ և ենթադրվում էր, որ ես պետք է գնամ և մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, որպեսզի հարազատներին մաքսիմալ շուտ հասնեն իրենց որդիների, եղբայրների դիակները, ինձ չտարան իմ մասնագիտությամբ մի պարզ պատճառով... պատերազմի արդեն 4-րդ օրը ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, որոնց մարմինները պահվում են Սպայկայի սառնարաններում: 

Ես չեմ զարմանում, որ այս վիժվածքները մինչև հիմա թաքցնում են մեր տղաների աճյուններն ու մասունքները»: