«Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությա...

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը՝ ոգեկոչելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նա։