
Կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամներն իրենց պատասխաններով զայրացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հիմա եկել, ասում ենք՝ երևի, կարող է։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալում»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ սպասում է շատ կոնկրետ պատասխանների՝ կոնկրետ ժամկետներով։
«Ինձ ասեք՝ ե՞րբ է, ի՞նչ է, ո՞նց է։ Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,- նշեց Փաշինյանը։