Այս քրեական գործն իր ձևակերպմամբ «կարած, թքած...

Դատարանի դահլիճում հիմա ոչ թե քննարկվում է իրավական գործընթաց, այլ՝ գործընթաց, որն իրավաբանության մեջ փաթեթավորված քաղաքական հետապնդման հերթական արգասիքն է։

Այս մասին դատական նիստի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ դատական նիստ է տեղի ուննում և քննարկվում է, որ տուժողները չկան։

«4 տարի «բռակ» աշխատանք է կատարվել, «բռակ» բառից մի խրտնեք, որովհետև դա այսպես է։ Եթե այսպես չլիներ, ընդամենը մի քանի նիստի ընթացքում դատավոըը կբացահայտի, որ այդ տիկինը չէր կարող  լինել տուժողի օրինական ներկայացուցիչ»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը կրկին ասաց, որ այս քրեական գործն իր ձևակերպմամբ «կարած, թքած-կպցրած գործ է»