Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայված Վազգեն Մանուկյանի գրասենյակում այս պահին ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։ Հանդիպումը դեկտեմբերից հետո այս տարվա մեջ առաջինն է։ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները նախկինում հանդիպում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող, Առինջում գտնվող այգում, այս անգամ հանդիպում են Վազգեն Մանուկյանի գրասենյակում։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից եւ արդեն աշխատում է։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները սպասում էին երրորդ նախագահի առողջանալուն, որպեսզի կազմակերպեին այդ հանդիպումը։ Մեր տեղեկություններով, այս հանդիպման ժամանակ որոշվելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Լուրեր կային, որ ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը, սակայն մենք տեղեկացանք, որ կտրուկ հայտարարություններ չեն լինի՝ դեռեւս որոշ ժամանակ փորձելու են այս ֆորմատը աշխատեցնել եւ մասնավորապես՝ փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կազմակերպել։
Մանրամասները Հրապարակ օրաթերում



