Այս պահին ոչինչ չունեմ ասելու. Հրայր Թովմասյա...

Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  լրագրողների հյետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Սահմաանդրական դատարանի պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները։

«Ինչպես տեսնում եք, ես հիմա գնում եմ աշխատանքի։ Ինչ-որ հայտարարություն, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ։ Այս պահին ոչինչ չունեմ ասելու», - ասել է Թովմասյանը:

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այս պահին Սահմանադրական դատարանում իր երդման պահից հետո լինելու է երկու ընտրված դատավոր.

«Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ», - ասել էր նա։