
Իմ տեղեկությամբ այս պահին եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել, շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցի շրջանակում նախատեված է եռակոմ հանդիպում՝ ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա:
«Այցը շատ կարևոր է, անկախությունից ի վեր առաջին երկկողմ այցն է: Հատկապես այս եռացող տարածաշրջանում կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց: Այս պահին օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերություների կարգավորումն է, այն օրակարգն է, որի շուրջ արդեն քանի տարի մեր բանագնացները բանակցում են»,-ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա, եթե Թուրքիան նպատակ ունենա, կարող է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, այլ հարց է՝ քաղաքական կամք կունենա՞, թե՝ չէ: