Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխ...

Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս  ՓԲԸ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:

Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»: