
Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հուլիսի 22-ին Թեհրանում կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Խոսնակը հավելել է, որ այս պահին Իրան-ԱՄՆ բանակցությունների ծրագրեր չկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի կունենան Ստամբուլում՝ հուլիսի 25-ին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կիրակի իրանական ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է. «Եվրոպացիները պետք է տեղեկացված լինեն Թեհրանի դիրքորոշմանը, նաև այն մասին, որ Իրանը անկասկած ավելի ուժեղ է, քան նախկինում՝ իր իրավունքները պաշտպանելու հարցում»:
Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպացիները փորձելու են համոզել Թեհրանին, որ նա կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե քայլեր ձեռնարկի՝ ապացուցելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: