Այս ամեն ինչը փաստագրվում է Արցախում, հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ դեղորայքը և բոլոր բժշկական պարագաներն Արցախում օգտագործվում են ըստ կարիքի.
«Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,-ասաց նա:



