Ըստ ՀՀ ՔԿ հավաստման, այս պահին ունենք հաստատված քսանմեկ անձի տվյալներ, որոնք ռազմագերի են ադրբեջանական կողմում։ Այս տվյալը սակայն փոփոխվում է անընդհատ, որովհետեւ անընդհատ իրավապաշտպանների եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից անընդհատ ներկայացվում են դիմումներ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց որպեսզի պահպանվի հայ ռազմագերիների հանդեպ մարդասիրական միջազգային նորմերը։ Եվս երկու անձի հետ կապված էլ տվյալները ճշտվում են։ Խոսքը ընդ որում, զինծառայողների մասին է։



