Այս պահի դրությամբ «վտանգ» ներկայացնող երկու...

Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններին։

Փաստաբանը նշեց, որ թեև իսկապես արդեն որևէ մեկն էլ չի զարմանում խուզարկություն բառից, բայց խուզարկությունը չափազանց ինտենսիվ միջամտություն է իրավունքներին, այն պետք է լինի բացառապես համաչափ, անհրաժեշտ և իրավաչափ։

«Այս պարագայում թե ինչ են փնտրում՝ շատ բարդ է ասելը։ Այս պահի դրությամբ շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում, խոսքը երկու գլխարկի մասին է»,-նշեց Վարդևանյանը։

«Այս ամենը բնորոշ է իրավական տեռորին»,- ավելացրեց փաստաբանը: