Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ...

Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն-խմբ.) ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում: Պարզ դարձավ, որ դրանք միայն խոսակցություններ չեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին:

«Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում: Մարդիկ հասկացել են, որ այդ հավաքները մի խումբ մարդկանց կողմից ասպարեզ մտնելու փորձեր են, որոնք հանգեցրել են բռնությունների»,-նշել է նա: